Իրանում ուղևորատար ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և արտակարգ վայրէջք կատարել օդանավակայանի մերձակա փողոցում (լուսանկարներ, տեսանյութ)
Իրանական Մահշեհր քաղաքում 150 ուղևորով օդանավը, դուրս գալով թռիչքուղուց, արտակարգ վայրէջք է կատարել օդանավակայանի հարևան փողոցի վրա, հայտնում է Daily Mail պարբերականը:
Թեհրանից երկրի հարավային մասում գտնվող Մահշար մեկնող Caspian Airlines իրանական ավիաընկերութանը պատկանող ինքնաթիռը վայրէջք է կատարել 09:30-ին (Երևանի ժամանակով` 10:00-ին): Ընդամենը վայրկյանների և մետրերի տարբերությամբ է հնարավոր եղել խուսափել մեծ ողբերգությունից, քանի որ փողոցի վրա, որտեղ ինքնաթիռն է վայրէջք կատարել, բնակեցված հաստատություններ ու տներ են եղել:
Իրանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` հայտնի չէ` օդանավի անիվային համակարգը բացվել է և հետո է ավիրվել գետնի հետ բախման հետևանքով, թե այն ի սկզբանե չի աշխատել:
Տեղեկությունների համաձայն` արտակարգ վայրէջքի հետևանքով մահացության դեպքեր կամ վիրավորներ չկան:
Տարածաշրջանի օդանավակայանի տնօրենի խոսքով` բոլոր ուղևորներն ապահով դուրս են բերվել օդանավից: Դեպի առիթով սկսվել է հետաքննություն:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...