Նախկին նախարարը երկրի վարչապետին «գիտակից ապուշ» է անվանել (տեսանյութ)
Ուկրաինայի գերագույն ռադայի նախկին պատգամավոր, տրանսպորտի նախկին նախարար Եվգենի Չերվոնենկոն «112» հեռուստաալիքի եթերում երկրի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկին «գիտակից ապուշ» է անվանել:
«Մենք գտնվում ենք անցյալ, մասնագիտություն, Ուկրաինայի ապագայի վերաբերյալ ծրագրեր, գիտելիքներ և որ ամենակարևորն է խիղճ չունեցող մարդկանց ղեկավարության ներքո»,-հայտարարել է Չերվոնենկոն:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի բնակչությունն ավելի վատ է ապրում, քան Պյոտր Պորոշենկոյի նախագահության տարիներին, իսկ կառավարությունը ղեկավարում է «գիտակից ապուշ` առանց կրթության և պատասխանատվության»:
«Մեզ վերաբերվում են ինչպես աղքատ, թալանված ապուշների: Եվ դա մեզ ցույց են տալիս ամեն օր»,-եզրափակել է իր խոսքը նախկին նախարարը:
Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հունվարի 17-ին սկանդալի պատճառով հայտարարել էր, որ հրաժարականի դիմում է գրել ու այն փոխանցել նախագահ Վլադիմիր Զելենսկիին:
Վլադիմիր Զելենսկին վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել է սկանդալը և հրաժարվել է ընդունել հրաժարականի մասին դիմումը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...