Բարսելոնան ու Յուվենտուսը ֆուտբոլիստների փոխանակում իրականացրին
«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտնել է «Յուվենտուսի» հետ ֆուտբոլիստների փոխանակման գործարք իրականացնելու մասին:
8.2 մլն եվրոյի դիմաց իտալացիների կազմ է տեղափոխվել 19-ամյա հարձակվող Ալեխանդրո Մարկեսը, իսկ կապտանռնագույնների կազմում վարձակալության հիմունքներով համալրել է 21-ամյա կիսապաշտպան Մաթեուս Պերեյրան, որն ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածը վարձակալությամբ անցկացրել է «Դիժոնում»:
Մարկեսն ընթացիկ մրցաշրջանում ոչ մի հանդիպում չի անցկացրել «Բարսելոնայի» հիմնական թիմի կազմում: Պերեյրան իր հերթին ֆրանսիական Լիգա 1-ի 10 հանդիպման է մասնակցել «Դիժոնի» կազմում՝ աչքի չընկնելով ոչ մի արդյունավետ գործողությամբ:
«Բարսելոնան», 20 խաղից հետո վաստակելո 43 միավոր, իսպանական Պրիմերայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականն է զբաղեցնում: «Յուվենտուսը» 20 տուրից հետո 51 միավոր է վաստակել ու Ա Սերիայի առաջատարն է:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ