Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Սպորտ

«Գլխարկով հնարքի վարպետները». Թոփ 5 ֆուտբոլիստ, որոնք իրենց նորամուտի խաղում հեթ-տրիկ են արել

Թող հանկարծ պարզունակ չհնչի/չկարդացվի, հարձակվողի ամենակարևոր առաքելությունը գոլ խփելն է: Իսկ եթե հարձակվողը կարողանում է մեկ խաղի ընթացքում մրցակցի դարպասը գրավել 2 անգամ, դա ավելի լուրջ նվաճում է: Էլ չենք խոսում հեթ-տրիկի մասին: Իսկ եթե այդ հեթ-տրիկը գրանցվում է ֆուտբոլիստի՝ որևէ թիմի/մրցաշարի անդրանիկ խաղում, դա պետք է առանձնացնել հազվագյուտների շարքին:

Ձմեռային տրանսֆերային պատուհանի՝ բաց լինելու ընթացքում երիտասարդ հարձակվող Էրլինգ Հալանդը, համալրելով «Բորուսիայի» կազմը, նորամուտի խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ: «Աուգսբուրգի» հետ խաղում Հալանդը մտավ փոխարինման 56-րդ րոպեին և ընդամենը 23 րոպեի ընթացքում մրցակցի դարպասը խոցեց 3 անգամ:

Մենք փորձեցինք հիշենք՝ էլ ինչ ֆուտբոլիստներ են հիշվել համաշխարհային ֆուտբոլում որոնք իրենց նորամուտ խաղերում դարձել են հեթ-տրիկի հեղինակ: Դրանք շատ չեն, բայց քիչ էլ չեն:

Պիեռ-Էմերիկ Օբամեյանգ

2013 թվականի ամռանը Դորմունդի «Բորուսիան» գործի գցեց ինչ-որ չելենջ, որի մասնակիցը դարձավ միայն ինքը. մեկ տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերվեց 3 ֆուտբոլիստի՝ մաքսիմալ բարդ ազգանուններով գերմանացիների համար: Սոկրատիս Պապաստատոպուլոս, Պիեռ-Էմերիկ Օբամեյանգ և Հենրիխ Մխիթարյան: Արդյունքում երեքն էլ դարձան ակումբի առանցքային խաղացող՝ ունենալով մեծ ներդրում «Բորուսիայի» հաջողություններում:

Հենց սկզբից հատկապես տպավորեց գաբոնցի հարձակվողը: 2013 թվականի օգոստոսի 10-ին տեղի ունեցավ նրա պաշտոնական նորամուտը «մեղուների» կազմում: Մրցակիցը, ի դեպ, Հալանդի դեպքում, նույն «Աուգսբուրգն» էր: Ի տարբերություն նորվեգացի հարձակվողի, Օբամեյանգը դուրս էր եկել իր թիմի մեկնարկային կազմում: Համեմատաբար թույլ մրցակցի հետ խաղում Օբան դարձավ իսկական բացահայտում: Աչքի ընկնելով՝ 23-րդ, 65-րդ և 78-րդ րոպեներին:

Այս հեթ-տրիկից զատ, Օբամեյանգը ներքին առաջնությունում աչքի ընկավ ևս 10 անգամ: Եվս 2 գոլ Օբամեյանգը խփեց գավաթի խաղարկությունում, 1-ը՝ Չեմպիոնների լիգայում: 5 տարվա ընթացքում Օբամեյանգը Բունդեսլիգայում խփեց 98 գնդակ, իսկ ընդհանուր առմամբ՝ դեղին-սև մարզաշապիկով աֆրիկացի գոլահարը դարձավ 141 գոլի հեղինակ, որից հետո մեկնեց Հենոյի հետևից՝ «Արսենալի» ճակատագիրը փոխելու:

Ուեյն Ռունի

«Շրեկը», ինչպես նրան անվանում էին «Էվերտոնի» իր թիմակիցները, արդեն պատանեկան տարիքից փայլուն ֆուտբոլ էր ցույց տալիս ու համարվում էր խոստումնալից ֆուտբոլիստ: Դա էր պատճառը, որ արդեն 18 տարեկանում նա անգլիական մի շարք գրանդերի թիրախն էր: 2004 թվականին նա «Էվերտոնի» հետ սկսեց մրցաշրջանը, անգամ դարձավ գոլի հեղինակ, սակայն «իրիսները» չկարողացան մերժել «Յունայթեդի» 25,6 միլիոն ֆունտի առաջարկը, և Ռունին դարձավ «կարմիր սատանա»:

Անգլիացի երիտասարդ ֆուտբոլիստն իր նոր թիմի կազմում առաջին հանդիպումն անցկացրեց եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում: Էլ ի՞նչը կարող է ավելի լավ ֆիլմի սցենար լինել, քան նման մրցաշարում առաջին անգամ կրել նոր թիմի մարզաշապիկն ու հեթ-տրիկ գրանցել:

«Ֆեներբահչեն» երբեք թույլ մրցակից չի եղել որևէ մեծ ակումբի համար: Սակայն այդ երեկո Ռունին, ամբողջ թիմի պես/ամբողջ թիմը Ռունիի պես խաղում էր 1000 տոկոս նվիրվածությամբ, ինչի շնորհիվ թուրքական թիմին քարուքանդ եղավ 6-2 հաշվով: Երիտասարդ հարձակվողին նախ օգնեց վան Նիստելռոյը, ապա ասիստ արեց Գիգսը: Երկրորդ կեսում Ռունին փայլեց արդեն անհատական վարպետությամբ: Օգտվելով մրցակցի դարպասապահի անփույթ շարված պատից ու նրա սխալ դիրքից՝ Ռունին տուգանայինից կատարած իդեալական հարվածով ձևակերպեց հեթ-տրիկ:

 Ռունին այս գոլով անմիջապես մտավ «սատանաների» երկրպագուների սիրտը՝ շատ կարճ ժամանակում դառնալով ակումբի ամենասիրված ու հարգված ֆուտբոլիստներից մեկը, ապա նաև՝ բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն:

Քրիստիան Վիերի

Վարկած կա, որ 90-ականների սերնդի կենտրոնական հարձակվողներն ամենաագրեսիվն են եղել: Եվ իրոք՝ այսօրվա ֆուտբոլում դժվար է գտնել մի հարձակվողի, որն այդքան գոլի ծարավ կլինի, որքան ժամանակին Բոբո Վիերին: Իտալացի «հրեշը» 90-ականների կեսերին արդեն ապացուցել էր, որ կարող է գոլ խփել ցանկացած իրավիճակում՝ անկախ մրցակիցների քանակից: Ընդ որում՝ Վիերին կանգնած էր իր հայրենակիցներից մի գլուխ բարձր, քանի որ իր գոլային տաղանդը գործի էր դրել նաև արտերկրում՝ «Ատլետիկոյի» հետ դառնալով Իսպանիայի չեմպիոն 1996-ին:

«Լացիոյում» ոչ այնքան հաջող տարի անցկացնելուց հետո Վիերին նախընտրեց տեղափոխվել «Ինտեր», որտեղ հարձակման գծում մեղմ ասած, «ասեղ գցելու տեղ չկար»: Բացի Վիերիից, Մարչելո Լիպին իր տրամադրության տակ ուներ նաև այնպիսի ֆանտաստիկ հարձակվողներ, ինչպիսիք էին՝ Ռոբերտո Բաջոն, Իվան «ահեղ» Սամորանոն և Ռոնալդոն, իսկ երիտասարդ Նիկոլա Վենտոլան արդեն պատրաստ էր նրանց հետ հավասար մրցակցելուն:

Այնուամենայնիվ, Իտալիայի առաջնության 99/00 մրցաշրջանի անդրանիկ՝ «Վերոնայի» հետ խաղի առաջին րոպեներից հարձակման կրակագծում գործում էր հենց Վիերին: Նրա կողքին խաղում էր Սամորանոն: Առաջին կեսում Բոբոն դարձավ գոլի հեղինակ: Երկրորդի մեկնարկում Լիպին որոշեց Ռոնալդոյին դուրս բերել խաղադաշտ Սամորանոյի փոխարեն: Զույգը սկսեց ավելի ագրեսիվ աշխատել: Նրանք միասին ևս 2 գոլ արարեցին, որոնց հեղինակը դարձավ Վիերին:

 Բոբոն հիասքանչ մրցաշրջան էր անցկացնում, սակայն 2000 թվականի փետրվարի 27-ին «Վենեցիայի» դարպասը գրավելուց հետո փոփոխություն խնդրեց: 3 խաղ բացակայելուց հետո Վիերին վերադարձավ, սակայան «Լեչեի» հետ խաղում դարձյալ վնասվածք ստացավ ու բաց թողեց մրցաշրջանի ամբողջ հետագա հատվածը, ինչպես նաև Եվրո-2000-ը, որտեղ Իտալիան հասավ մինչև եզրափակիչ:

Հարկ է հիշատակել, որ այդ ընթացքում Ռոնալդոն ևս ծանրագույն վնասվածք ստացավ ու շարքից դուրս եկավ 2 տարով: Նրանց բացակայությամբ «Ինտերը» 99/00 մրցաշրջանի մնացած 11 խաղում տարավ ընդամենը 4 հաղթանակ:

Յուրա Մովսիսյան

2012 թվականի դրությամբ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն, առանց չափազանցության, համարվում էր Ռուսաստանի առաջնության լավագույն հարձակվողը, առնվազն՝ լավագույններից մեկը: Պարզ էր, որ Գալիցկին նրան երկար ժամանակ չէր կարողանա պահել «Կրասնոդարում», որն այն ժամանակ չէր պայքարում բարձր տեղերի համար, ինչպես այսօր: Մովսիսյանի «տեղը նեղ էր» այդ ակումբում: Նրան ցանկանում էին գնել ռուսական գրեթե բոլոր ուժեղ ակումբները, առաջարկներ կային նաև Եվրոպայից, սակայն Յուրան փաստացի ընտրեց այնտեղ, որտեղ ամենաշատն էին վճարում:

«Սպարտակում» արդեն հստակ ձևավորված հարձակման ուժեղ գիծ կար, որը կազմում էին Արին, այն ժամանակ երիտասարդ Ձյուբան ու Էմանուել Էմենեկեն, սակայն Վալերի Կարպինը հասավ իր ուզածին, և Յուրա Մովսիսյանը տեղափոխվեց Մոսկվա: Սակայն դեռ պետք էր ստուգել հայ հարձակվողին: Մեր ֆուտբոլիստը չհիասթափեցրեց. «Սպարտակի» 2 ստուգողական խաղում նա դարձավ 3 գոլի հեղինակ. տեղը մեկնարկային կազմում ապահոված էր, մանավանդ, որ վնասվածք էր ստացել Էմենեկեն:

«Թերեկի» հետ խաղի հենց սկզբից Յուրան մեկնարկային կազմում էր: Նրանցից պահանջվեց ընդամենը մեկ ու կես րոպե՝ մրցակցի դարպասը գրավելու համար: Եվս 25 րոպե անց Մովիսիսյանը մոտ 30 մետրից կատարած փառահեղ հարվածով գրանցեց նաև դուբլ: Իսկ երկրորդ կեսում Մովսիսյանը ձեռնարկեց արագ անցում և դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Ֆանտաստիկ:

 Ցավոք, հաջողությունը զարգացնել չհաջողվեց: Մովսիսյանն այդ մրցաշրջանում անցկացրեց ընդամենը ևս 7 հանդիպում, որոնցում խփեց 1 գնդակ: Նրա լավագույն մրցաշրջանը 13/14-ն էր, որի շրջանակում Մովսիսյանը «Սպարտակի» կազմում աչքի ընկավ 16 անգամ: Դրանից հետո Յուրայի արդյունավետությունն ակումբային մակարդակով կաղում է: Հաջորդ 6 տարվա ընթացքում նա իր անվան դիմաց ունի գրանցած ընդամենը 21 գնդակ:

Գաբրիել Բատիստուտա

Քանի որ խոսք գնաց 90-ականների հարձակվողներից, անհնար է շրջանցել լեգենդար Գաբրիել Բատիստուտային: Արգենտինացի գոլահարը սովորաբար մեկ գոլով չէր սահմանափակվում, հիմնականում խփում էր 2 կամ 3 գնդակ: Նա այս ցուցակում հայտնվել է յուրահատուկ նորամուտի հեթ-տրիկով:

1994 թվականի աշխարահի առաջնությունից Բատիգոլն արդեն տևական ժամանակ համարվում էր Արգենտինայի հավաքականի և «Ֆիորենտինայի» հիմնական հարձակվող: ԱՄՆ-ում կայանալիք Մունդիալին Բատին ու ընկերները մոտենում էին գլխավոր ֆավորիտներից մեկի կարգավիճակով: Մինչև այդ «սելեստեն» 2 անգամ հաղթել էր Ամերիկայի գավաթի խաղարկությունում, որտեղ մեր հերոսն անփոփոխ լավագույն ռմբարկուն էր:

ԱԱ 1994-ի խմբային փուլում արգենտինացիներն ընդգրկվել էին Հունաստանի, Նիգերիայի և Բուլղարիայի հետ միևնույն խմբում: Մրցումային առաջին խաղում Բատիստուտայի ու ընկերների մրցակիցը համեստ Հունաստանն էր: Կապույտները 4 անպատասխան գնդակ ուղարկեցին «հելենների» դարպասը, որոնցից 3-ը խփեց աշխարհի առաջնություններում իր առաջին հանդիպումն անցկացնող Բատիստուտան: Հատկապես տպավորիչ էր նրա 11 մետրանոցը:

 Արգենտինայի այդ հավաքականը կարող էր հասնել ընդհուպ մինչև եզրափակիչ, սական Դիեգո Մարադոնայի սկանդալային որակազրկումից հետո Բատին ու ընկերները պարտվեցին Ռումիանիայի հավաքականին ու դուրս մնացին 1/8 եզրափակիչ փուլից: Բատիստուտան 5 գոլով դարձավ առաջնության լավագույն ռմբարկուներից մեկը:

Հաջորդ Մունդիալին Բատիստուտան գրանցեց հեթ-տրիկ ու դարձավ պատմության միակ ֆուտբոլիստը, որը երկու տարբեր առաջնություններում է հասել նման արդյունքի: