Չարագործները 1 մլն ֆունտ ստերլինգով վաճառքի են հանել Շումախերի թարմ լուսանկարները. մրցարշավորդի կինը ոստիկանություն է դիմել
«Ֆորմուլա-1» ավտոմրցաշարի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի կինը` Կորինա Շումախերը պատմել է, որ անհայտ անձինք վաճառքի են հանել իր ամուսնու թարմ լուսանկարները, հայտնում է mirror.co.uk կայքը:
Հրատարակության տեղեկությունների համաձայն` լուսանկարներն արվել են Ժնևում իրենց տանը, որտեղ մրցարշավորդը վերականգնման փուլ է անցնում: Չարագործները ցանկանում են լուսանկարը վաճառել մեկ միլիոն ֆունտ ստերլինգով: Դեպքի առթիվ Շումախերի կինը ստիպված է եղել ոստիկանություն դիմել:
Նեյրովիրաբույժ Նիկոլա Աչարին հունվարին պատմել է Շումախերի առողջական վիճակում փոփոխությունների մասին: Նրա կարծիքով` մրցարշավորդի տեսքը շատ է տարբերվում նախքան լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած պատահարն ունեցած կերպարից:
Սեպտեմբերին հայտնի էր դարձել, որ Շումախերը հասցվել է Փարիզի հիվանդանոցներից մեկը: Նշվում էր, որ մարզիկը պետք է փորձնական վիրահատության ենթարկվեր սրտային հյուսվածքում ցողունային բջիջների ներդրման համար:
Շումախերն այժմ վերականգնման փուլում է գտնվում 2013 թվականին Ալպերում դահուկներ վարելիս ստացած գանգուղեղային վնասվածքից հետո: Անկման հետևանքով մրցարշավորդը վնասել է գլուխն ու ընկել կոմայի մեջ:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ