Նաիրա Կարապետյանը կվերադառնա՞ խորհրդարան
«ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած ՀՀԿ ցուցակում ՄԻԱԿ կուսակցության ներկայացուցիչ Նաիրա Կարապետյանը չդարձավ պատգամավոր, սակայն խորհրդարանում նրա աշխատասենյակի պատից չեն հեռացրել համապատասխան ցուցատախտակը: «ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ ԱԺ-ում չեն շտապում այս հարցում որևէ քայլ անել, քանի որ հավանական է՝ Կարապետյանը կրկին վերադառնա խորհրդարան: Բայց նա պատգամավոր կարող է դառնալ կանանց համար նախատեսված քվոտայով՝ այն բանից հետո, երբ ՀՀԿ կին պատգամավորներից որևէ մեկն այլ պաշտոնի նշանակվի՝ հրաժարվելով պատգամավորական մանդատից: Առայժմ, սակայն, դեռ որոշում կայացված չէ, թե պատգամավորներից ով է վայր դնելու մանդատը և տեղափոխվելու գործադիր: Մինչ այդ, երեկ «ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություններ ստանալ անձամբ Նաիրա Կարապետյանից, սակայն նա սկզբում պատճառաբանեց, թե զբաղված է, հետո կխոսի, իսկ ավելի ուշ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...