Բրազիլիայում ուղղաթիռը ջարդուփշուր է արել չափազանց մոտ տարածքում հայտնված բեռնատարի թափքը (տեսանյութ)
Բրազիլիայում արտասովոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ուղղաթիռը ջարդուփշուր է արել չափազանց մոտ տարածքով անցնող բեռնատարի թափքը: Ինչպես հաղորդում է life.ru-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին, վթարը տեղի է ունեցել հունվարի 18-ին` Ակրի նահանգի Ռիու Բրանկու քաղաքում:
Բեռնատարը չափազանց վտանգավոր գոտում է հայտնվել՝ մոտենալով ուղղաթիռին, որը գործարկված շարժիչով կանգնած է եղել ճանապարհի կենտրոնում: Ուղղաթիռի շեղբերը խոցել են մեքենան՝ բառացիորեն այն մաս-մաս անելով: Ուղղաթիռի շեղբերը նույնպես վնասվել են: Անձնակազմը, վարորդը և ուղևորները կատարվածի հետևանքով չեն տուժել:
Աղբյուրի տեղեկություններով՝ ուղղաթիռը նահանգի իշխանություններին է պատկանում, իսկ բեռնատարը՝ առողջապահության պետական վարչությանը և վթարի ժամանակ հիվանդանոցային թափոններ են տեղափոխում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...