Փարիզի օպերայի նվագախումբը փողոցում բացօթյա համերգ է տվել՝ հաջակցություն ցուցարարների (տեսանյութ)
Փարիզի «Գարնյե» օպերայի նվագախումբը անվճար բացօթյա համերգ է տվել՝ հաջակցություն ֆրանսիացիների բողոքի զանգվածային շարժմանն՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրին, երաժիշտները նվագել են Նապոլեոն Երրորդ կայսեր հրամանով 1862-ին կառուցված կառույցի դիմաց: Համերգին մասնակցել է օպերայի երգչախումբը: Ակցիայի մասնակիցների ընդհանուր թիվը կազմել է առնվազն 200 մարդ: Նրանց միացել են նաև «Կոմեդի ֆրանսեզ» թատրոնի դերասանները:
Երաժիշտները հատվածներ են կատարել դասական երաժշտության ստեղծագործություններից: Ելույթն ավարտվել է ազգային օրհներգով՝ «Մարսելյեզով»:
Հանպատրաստի համերգը մեծ հետաքրքրություն է առաջացրել անցորդների մոտ: Նրանք ոչ միայն լուսանկարներ էին անում, այլև հրապարակում դրանք սոցցանցերում:
Action des grévistes de l’Opéra de Paris avec cette représentation sur le parvis de l’Opera Garnier. #Greve18janvier pic.twitter.com/PbGm6SvK02
— Remy Buisine (@RemyBuisine) January 18, 2020


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...