Արքայազն Ուիլյամը շքանշանի հանձնման ժամանակ «խոսել» է խուլ ու համրերի լեզվով՝ հիացնելով համացանցի օգտատերերին (տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի թագաժառանգ արքայազն Ուիլյամը Բուքինգհեմյան պալատում մասնակցել է Բրիտանական կայսրության անդամի շքանշանների հանձնման հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում հնարավորություն է ունեցել ի ցույց դնելու խուլ ու համրերի ժեստերի լեզվին տիրապետելու փաստը:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, 37-ամյա թագաժառանգը դա արել է լեզվի գծով փորձագետ Ալեքս Դուգուիդին շքանշան հանձնելու ժամանակ: Աղբյուրը մանրամասնում է, որ Դուգուիդը տասնամյակներ շարունակ որպես խուլ ու համրերի հաղորդավար է աշխատել հեռուստատեսությունում:
Շքանշանի հանձնման ժամանակ արքայազն Ուիլյամը կիրառել է ժեստերի լեզուն՝ ասելով. «Շնորհավորում եմ, Ալեքս»: Դրան ի պատասխան տղամարդը մատնախոսության միջոցով շնորհակալություն է հայտնել:
Համացանցի օգտատերերին շատ է դուր եկել արքայազնի պահվածքը, ինչի մասին նրանք գրել են սոցցանցերում:
Արքայազն Ուիլյամի մայրը՝ Դիանան, ժամանակին եղել է Մեծ Բրիտանիայի խուլ ու համրերի ընկերակցության հովանավորը:


















































Արքայազն Չարլզը դադարել է ֆինանսավորել Հարիին ու Մեգան Մարքլին
Բրիտանական թագավորական ընտանիքի կայքից ջնջվել են Մեգան Մարքլի, արքայազններ Հայրիի եւ Էնդրյուի հաշիվները
Բացահայտվել է, թե ով է արքայական ընտանիքի ամենագեղեցիկ կինը
Հարին և Մեգանը վերադառնում են Մեծ Բրիտանիա
Արքայազն Ֆիլիպը կորոնավիրուսի պատճառով ծննդյան 99-ամյակին խուսափել է մեծ խնջույքից, հրավառությունից
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից