Չինաստանում փողոցում առաջացած ահռելի փոսը «կուլ է տվել» ավտոբուսն ու հետիոտներին. կան զոհեր և անհետ կորածներ (տեսանյութ)
Չինաստանի պետական հեռուստատեսությունը հրապարակել է տեսանյութ, որը ցույց է տալիս՝ ինչպես է փողոցում անսպասելիորեն առաջացած ահռելի փոսը «կուլ տալիս» ուղևորներով լի ավտոբուսն ու հետիոտներին, գրում է The Guardian-ը:
Միջադեպի հետևանքով գրանցվել է առնվազն 6 զոհ, բացի այդ, կա տասն անհետ կորած: Տասնվեց մարդ հիվանդանոց է տեղափոխվել:
Դեպքը տեղի է ունեցել Սինին քաղաքի ավտոբուսի կանգառներից մեկում: Տեսանյութում երևում է՝ ինչպես են մարդիկ խուճապահար փախչում:
Ներկայում իրականացվում են որոնողա-փրկարարական աշխատանքներ: Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն:
Նշվում է, որ գետնի տակից հայտնվող ահռելի փոսերը «նորություն» չեն Չինաստանում: Դրանք հաճախ են տեղի ունենում և կապված են լայնածավալ շինարարական աշխատանքների հետ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...