Հայաստանից փող է, որ հոսում է, կանգնած ենք գլոբալ «կատաստրոֆայի» շեմին. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)
Այսօր Հայաստանի Հանրապետությունում ծայրահեղ աղքատության ցուցանիշը 1,5 տոկոս է, իսկ աղքատության ցուցանիշը 24 տոկոսից ցածր չէ։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Հրանտ Բագրատյանի դիտարկմամբ՝ տնտեսական ոլորտում Նիկոլ Փաշինյանը շարունակում է վատ քաղաքականություն վարել․ «Սխալ քաղաքականության պատճառով Հայաստանից փող է, որ հոսում է, որովհետև տարածաշրջանում մեր կողքին կան էժան երկրներ։ Խոսքս ուղղում եմ Կառավարությանը՝ ինչո՞ւ եք դոլարային գներն աճեցնում, իսկ դրամային գները կայունացնում։ Կանգնած ենք գլոբալ կատաստրոֆայի շեմին»։
Հրանտ Բագրատյանը նկատում է, որ Ազգային վիճակագրական կոմիտեն դեռևս չի ներկայացրել վերջին 11 ամիսների թվերը, որը պետք է աներ հունվարի 5-ին․ «Սա պետական հանցագործություն է։ Վստահ եմ, որ այդ թվերը գնացել են Կառավարություն՝ համաձայնության»։
Դիտարկմանը՝ հնարավո՞ր է, որ թվերը նկարելու են, Բագրատյանը վստահաբար ասել է, որ անպայման նկարելու են, որին պետք է արձագանքեն իրավապահ մարմինները։
Անդրադառնալով ներդրումների առումով սփյուռքի կողմից առկա պասիվությանը՝ Հրանտ Բագրատյանը հորդորել է քաղաքական իմաստով մոռանալ սփյուռքի մասին․ «Հերիք ա՝ Սերժ Թանկյան, Արսինե Խանջյան, իրենք Հայաստանում չեն ապրում, բայց եկան Հայաստանում ամեն ինչ խառնեցին։ Սերժ Թանկյանը շատ է սիրում հայրենիքը, դե թող գա այստեղ ապրի, ճիշտ է կգա, մեռնելուց կգա։ Հայրենիքը նրա համար է, որ գան թաղվեն այստեղ»։
Հրանտ Բագրատյանը նաև ասել է, որ ինքը ճանաչում է սփյուռքում ապրող բավականին ազդեցիկ մարդկանց, որոնց համար հեղափոխություններն այնքան էլ ընդունելի չեն և այս պայմաններում նրանք ներդրումներ չեն անի։
Հարցին՝ գործարարների նկատմամբ այսօր կա՞ ընտրովի մոտեցում, Հրանտ Բագրատյանը պատասխանել է, որ յուրաքանչյուր խոշոր բիզնեսմեն, եթե դառնում է Կառավարության ռեսուրսը, ուրեմն աշխատելու խնդիր չի ունենում։
Եզրափակելով խոսքը՝ Հրանտ Բագրատյանն ասել է, որ, այդուհանդերձ, տնտեսության ոլորտում որոշակի առաջխաղացում նկատում է։ Նրա խոսքով՝ աճում է վերամշակվող արդյունաբերությունը, որը սակայն 3,5 տոկոսից չի անցնում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...