Վալվերդեի անվան հաղթանակ Սաուդյան Արաբիայում
Մադրիդի Ռեալը Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչում 11 մետրանոց հարվածաշարով 4:1 հաշվով հաղթանակ տարավ Մադրիդի Ատլետիկոյի նկատմամբ:
Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած եզրափակչի հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով: Իսկ 11 մետրոնոց հարվածաշարի ժամանակ Ռեալից գոլերը խփեցին Կարվախալը, Ռոդրիգոն, Մոդրիչը եւ Ռամոսը:
Ատլետիկոյի հարվածներից մեկը հետ մղեց Կուրտուան, իսկ մյուսը դիպավ դարպասաձողին: Խփած մեկ գոլը քիչ էր անգամ վերջին հարվածն իրացնելու համար:
Իսկ այս հաղթանակը Ռեալի համար կերտեց թիմի կիսապաշտպան Վալվերդեն, որը հանդիպման լրացուցիչ ժամանակի ավարտից երեք րոպե առաջ վայր գցեց Կուրտուայի դիմաց մեն-մենակ դուրս եկող Մորատային: Նա կարմիր քարտ ստացավ, բայց թիմին փրկեց պարտությունից եւ հաղթանակ նվիրեց: Սա Վալվերդեի անվան հաղթանակ էր:
Այսպիսով Ռեալը, որը անցած մրցաշրջանում ոչ գավաթը նվաճեց, ոչ չեմպիոնի կոչումը, բայց նվաճելով սուպերգավաթը ապացուցեց, որ շարունակում է մնալ ուժեղագույն թիմը Իսպանիայում:
Top-News.am


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ