Մոուրինյո․ Աշխարհի լավագույն թիմի հանդիպումն էր բարդ ժամանակներ ապրող թիմի դեմ
Լոնդոնի «Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Անգլիայի առաջնության 22-րդ տուրում առաջատար «Լիվերպուլից» կրած 0։1 հաշվով պարտությունը։
«Սա ֆուտբոլ է։ Երբեմն ստանում ես շատ, քան արժանի ես, երբեմն՝ քիչ։ Այս խաղում մենք ոչինչ չստացանք, թեեւ ինչ-որ բանի արժանի էինք։
Սա աշխարհի լավագույն թիմի հանդիպումն էր բարդ ժամանակներ ապրող թիմի դեմ։ Մրցաշրջանի բարդ հատվածում ունենք վնասվածքներ։ Մեր տղաները ֆանտաստիկ էին, երբ փորձեցին փոխել խաղի ընթացքը եւ խնդիրներ ստեղծեցին մրցակցի համար։
Լավագույն քառյակում հայտնվելու մասին կարելի է խոսել, երբ մրցաշրջանը սկսում ես 0 միավորով, բայց բարդ է այդ մասին խոսել, երբ աշխատանքդ սկսում ես մինուս 12-ից»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է BBC-ն։
«Լիվերպուլը» 21 խաղից հետո 61 միավորով առաջին տեղում է, «Տոտենհեմը» 22 խաղում վաստակել է 30 միավոր եւ 8-րդն է։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ