Մադամ Տյուսոյի թանգարանը հեռացրել է արքայազն Հարիի և Մեգան Մարքլի արձանները թագավորական ընտանիքի հավաքածուից
Մադամ Տյուսոյի լոնդոնյան թանգարանն արքայազն Հարիի և Մեգան Մարքլի մոմե արձանները հանել է թագավորական ընտանիքին նվիրված ցուցադրության բաժնից: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով թանգարանի մամլո ծառայությունը:
Նման որոշման համար պատճառ է հանդիսացել Սասեքսի դքսի և դքսուհու հայտարարությունը թագավորական ընտանիքի ավագ անդամների լիազորությունները վայր դնելու, թագավորական պալատից ֆինանսապես անկախ դառնալու և ժամանակն ԱՄՆ-ում ու Մեծ Բրիտանիայում հավասարապես անցկացնելու մտադրության մասին:
«Ողջ աշխարհի հետ միասին մենք արձագանքում ենք զարմանք առաջացրած լուրերին այն մասին, որ Սասեքսի դուքսն ու դքսուհին վայր կդնեն թագավորական ընտանիքի ավագ անդամների լիազորությունները: Այսօրվանից Մեգանի և Հարիի արձաններն այլևս չեն հայտնվի թագավորական ընտանիքի մեր հավաքածուում: Լինելով սիրված և ճանաչված արձանիկներից երկուսը՝ դրանք, իհարկե, կմնան թանգարանի կարևոր ցուցանմուշների շարքում»,- ասվում է թանգարանի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ լիազորություններից հրաժարվելու մտադրության մասին ամուսինները հայտնել են այսօր ավելի վաղ, որին արդեն հուսահատորեն արձագանքել են Էլիզաբեթ Երկրորդ թագուհին և ուրիշներ:


















































Արքայազն Չարլզը դադարել է ֆինանսավորել Հարիին ու Մեգան Մարքլին
Բրիտանական թագավորական ընտանիքի կայքից ջնջվել են Մեգան Մարքլի, արքայազններ Հայրիի եւ Էնդրյուի հաշիվները
Բացահայտվել է, թե ով է արքայական ընտանիքի ամենագեղեցիկ կինը
Հարին և Մեգանը վերադառնում են Մեծ Բրիտանիա
Արքայազն Ֆիլիպը կորոնավիրուսի պատճառով ծննդյան 99-ամյակին խուսափել է մեծ խնջույքից, հրավառությունից
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից