New York Times-ը տեսանյութ է հրապարակել` Իրանի կողմից ուկրաինական ինքնաթիռի հնարավոր խոցման պահից
New York Times-ը տեսանյութ է հրապարակել, որում, ինչպես վստահեցնում է աղբյուրը, ֆիքսվել է Թեհրանի օդանավակայանի վերևում Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին պատկանող Boeing 737-800-ի խոցման պահն Իրանից արձակված հրթիռի կողմից:
19 վայրկյան տևողությամբ տեսանյութում երևում են շենքերը և գիշերային երկինքը, որն ինչ-որ պահի լուսավորվում է: Հրապարակմանն ուղեկցող տեքստում ասվում է, որ այս տեսանյութն «ստուգված է»:
Ավելի վաղ CBC-ն հայտարարել էր, որ Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին պատկանող Boeing 737-800-ը խոցվել է հրթիռի կողմից: Իրանը, սակայն, բացառել է դա: Ավելի ուշ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել էր, որ իր երկիրն ունի հետախուզական տվյալներ առ այն, որ Թեհրանում կործանված Boeing 737-800-ը սխալմամբ խոցվել է Իրանի կողմից:
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Թեհրանում օդ բարձրանալուց րոպեներ անց ընկել է 167 ուղևորի տեղափոխող ինքնաթիռը, օդանավում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են: Ուղևորների թվում են եղել Իրանի, ուկրաինայի, Կանադայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...