Փողոցում տեղադրված տեսախցիկը տեսագրել է Իրանում ուկրաինական ինքնաթիռի անկումը (տեսանյութ)
Թեհրանի մերձակայքում ուկրաինական ինքնաթիռի անկումը տեսագրել է փողոցային տեսահսկման համակարգի տեսախցիկը: Այս մասին հունվարի 9-ին հայտնել է «Եվրոպական պրավդան»:
Կադրերում երևում է, թե ինչպես է մթության մեջ հանկարծ լույս առկայծում, իսկ հետո փողոցում, տների կողքին ընկնում են այրվող բեկորներ, ինչից հետո ամենուր կրակի օջախներ են հայտնվում:
Երեկ վաղ առավոտյան Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ ուկրաինական ուղևորատար օդանավ է կործանվել:
Flight Radar պորտալի հաղորդմամբ՝ ուկրաինական PS752 չվերթը Թեհրանից մեկնել է գիշերը ժամը 2:42-ին և դադարել տվյալներ փոխանցել երկու րոպե անց: Պորտալի տեղեկություններով՝ ուկրաինական Boeing 737-800-ը կործանվել է թռիչքից անմիջապես հետո:
Տարբեր աղբյուրների համաձայն` օդանավում գտնվել է 176-179 մարդ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...