Ցիցիպասը կոտրել է ռակետն ու վնասել հորը (տեսանյութ)
Հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասն ATP Cup-ում ավստրալացի Նիկ Կիրյոսի հետ խաղի առաջին սեթում պարտվելուց հետո չի կարողացել զսպել էմոցիաներն ու իր աթոռակի մոտ սկսել է կոտրել ռակետը: Ջարդված ռակետի կտորներից մեկը դիպչել է Ցիցիպասի հոր՝ Ապոստոլոսի ձեռքին ու արյունահոսություն է սկսվել: Այս մասին հայտնում է dailymail-ը:
Ցիցիպասի հայրն ու նրա մարզիչը ստիպված են եղել դուրս գալ կորտից՝ բժշկական օգնություն ստանալու համար: Տեսնելով տեղի ունեցածը՝ կորտ է դուրս եկել Ցիցիպասի մայրը՝ Յուլյա Սալնիկովան, ու սկսել է բղավել Ստեֆանոսի վրա: Ցիցիպասը երկրորդ սեթում ևս չի կարողացել կառավարել էմոցիաներն ու տուգանվել մեկ միավորով՝ ոչ սպորտային պահվածքի համար:
Արդյունքում, Ստեֆանոսը 6:7 (7:9), 7:6 (7:3), 6:7 (5:7) հաշվով պարտվել է Կիրյոսին: Ավստրալիայի հավաքականը դուրս է եկել ATP Cup-ի քառորդ եզրափակիչ, Հունաստանի թիմը ժամանակից շուտ կորցրել է խմբից դուրս գալու շանսերը:
Here's the moment Stefanos Tsitsipas injured his Dad Apostolos when he smashed his racket!!
(@ATPMedia @primevideosport


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը