Վալվերդեն Վիդալին խնդրել է չհեռանալ Բարսելոնայից
«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալն, ամենայն հավանականությամբ, չի հեռանա ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Այս մասին հայտնում է Sport.es-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն դիմել է չիլիացի ֆուտբոլիստին և խնդրել նրան մնալ թիմում գոնե մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ նրան մնացած խաղերում խաղաժամանակ երաշխավորելով:
Կատալոնական ակումբում վստահ են, որ նրանք կկարողանան պահպանել Վիդալին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 32-ամյա ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Միլանի «Ինտերը», որն անցած ամառ արդեն «Բարսելոնային» առաջարկ էր արել Վիդալի շուրջ: Արտուրոյի ծառայություններով հետաքրքրված է անձամբ «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, որը նրան ծանոթ է «Յուվենտուսում» համատեղ աշխատանքի շնորհիվ:
Ընթացիկ մրցաշրջանում Վիդալն իսպանական Պրիմերայի 15 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 6 գոլի հեղինակ:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը