Կլոպ. Միլները ծանր վնասվածք է ստացել
Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Ջեյմս Միլները ծանր վնասվածք է ստացել Անգլիայի գավաթի խաղարկության երրորդ շրջանի՝ «Էվերտոնի» դեմ խաղում:
«Միլները բավականին լուրջ վնասվածք է ստացել: Կարծում եմ, որ այս վնասվածքը ծանրաբեռնվածության հետևանք է: Ես ավելի հաճախ պետք է դիմեմ ռոտացիայի:
Առջևում մրցաշրջանի կարևորագույն հատվածն է, և շատ կարևոր է, որ մեր բոլոր ֆուտբոլիստներն առողջ լինեն»,- Կլոպի խոսքը փոխանցում է «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթանակ տարավ «Էվերտոնի» նկատմամբ և դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը