Շները խոսում են մարդկանց հետ
Շներն օժտված են զարմանալի ունակությամբ՝ կարողանում են մարդկանց հասկացնել, թե ինչ է նշանակում իրենց հաչոցը կամ գռմռոցը: Ըստ որում՝ կանայք տղամարդկանցից ավելի լավ են հասկանում շներին: Այսպիսի եզրակացության են եկել Հունգարիայի Էթվեշ Լորանի համալսարանի աշխատակիցները:
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, հետազոտության ընթացքում 40 կամավորներ լսել են 18 շների գռմռոցը, երբ նրանք պահպանել են իրենց կերը, անծանոթի են հանդիպել կամ պարան ձգելով են խաղացել: Մասնակիցները ճիշտ են որակել «շան լեզվի» 63 տոկոսը: Նրանք հատկապես լավ են որոշել «աշխույժ» գռմռոցը (81 տոկոս), իսկ ագրեսիվ ձայները՝ կապված կերը պահպանելու կամ անծանոթի հանդիպելու հետ, ավելի վատ:
Գիտնականներին առանձնապես զարմացրել է ձեռնասունի տրամադրությունը հստակ որոշելու կանանց հատկությունը:
Գիտնականների եզրակացությամբ՝ մեր չորքոտանի բարեկամները ջանում են ազնվորեն հայտնել իրենց տրամադրության եւ անգամ մտադրությունների մասին: Ըստ որում՝ նրանք կարող են մանիպուլացնել իրենց գռմռոցը՝ ենթատեքստից կախված էմոցիաներն արտահայտելու համար: Որոշ մարդիկ հավանաբար կարողանում են հասկանալ «շան լեզվի» երանգները եւ ճիշտ արձագանքել:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում