Շունն օգնում է զարդարել տոնածառը (տեսանոյւթ)
Ցանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ կանադական Բրիտանական Կոլումբիայի նահանգի Սուրեյ կոմսության բնակիչը զարդարում է իր տան տոնածառը, իսկ նրա հավատարիմ շունը փորձում է օգնել նրան, տեղեկացնում է Gazeta-ն։
Նշվում է, որ տերերը շանը փրկել էին դեռ շնիկ եղած ժամանակ, վերցրել էին տուն եւ անունը Պոնչո դրել։
Տեսանյութի մակագրությունում ասվում է, որ շունն աչքը չի կտրում տիրոջից, որի անունը Բրենթ է, նրան տեսադաշտից բաց է թողնում միայն այն ժամանակ, երբ Բրենթը լոգարան է գնում։ Կադրերում երեւում է, թե ինչպես է տղամարդը զարդարում տոնածառը հյուրասենյակում, իսկ շունը հետեւում է նրան, ինչպես նաեւ մոտենում է նրան ու փորձում «օգնել խաղալիքներն ընտրելիս»։
«Պոնչոն հոգացել է, որպեսզի տոնածառը զարդարված լինի իր ճաշակով, եւ ստեղծվել է զարմանալի սուրբծննդյան մթնոլորտ»,- ասվում է տեսանյութի մակագրությունում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...