Անգլիայում կկառուցեն աշխարհում առաջին փայտե մարզադաշտը
Անգլիական Գլոստերշիր կոմսությունում Forest Green Rovers ֆուտբոլային ակումբի համար կկառուցեն ամբողջությամբ փայտից պատրաստված աշխարհում առաջին մարզադաշտը։ Այս մասին հաղորդվում է մարզադաշտը կառուցող «Զախի Խադիդ» ճարտարապետական բյուրոյի կայքում, հայտնում է Lenta-ն։
Ecopark մարզադաշտը հաշվարկված է 5000 տեղի համար եւ կաշխատի էներգիայի նորացված («կանաչ») աղբյուրներով։ Արենան կկառուցեն ֆուտբոլային Forest Green Rovers թիմի համար, որը ՖԻՖԱ-ի կարծիքով, ամենաշատն է հոգում շրջակա միջավայրի համար։ Դրա խաղացողները նույնիսկ անցել են բանջարեղենային սննդակարգի, որպեսզի նվազեցնեն բնության վրա բացասական ազդեցությունը։
Կառուցման թույլտվությունը ճարտարապետները ստացել են միայն երկրորդ անգամից, առաջին նախագիծը տեղի իշխանությունները մերժել էին։ Նրանք մտավախություն ունեին, որ մարզադաշտը կփչացնի լանդշաֆտը եւ կվնասի դաշտերին։ Ճարտարապետական բյուրոն փոխել է մարզադաշտի դիզայնը՝ հաշվի առնելով հանձնաժողովի դիտողությունները։
Այժմյան մարզադաշտը ջրում են վերամշակված անձրեւաջրերով, իսկ լուսարձակների համար օգտագործում են արեւային մարտկոցներ։ Դաշտում գազոնը կտրում է ավտոմատ խոտհնձիչը, որը GPS տեխնոլոգիայով է աշխատում։ Հնձած խոտը տալլիս են տեղացի ֆերմերներին՝ պահեստավորելու համար։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը