Ռոնալդուի որդին խնդրում է հորը չավարտել կարիերան
«Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է ապագայի ծրագրերի մասին, հայտնում է Globo Esporte-ն:
Պորտուգալացու խոսքերով, նա պատրաստ է խաղալ ևս մի քանի տարի, բայց նրա որդին՝ Կրիշտիանու կրտսերը, հորը խնդրում է հետաձգել կարիերայի ավարտը:
«Կարծում եմ, կխաղամ ևս մի քանի տարի: Ես պետք է օրինակ ծառայեմ իմ երեխաներին, հատկապես Կրիշտիանու կրտսերին, որը երբեմն ճնշում է գործադրում ինձ վրա՝ ասելով. «Հայրիկ, սպասիր ևս մի քանի տարի: Ես ուզում եմ խաղալ քեզ հետ»: Կարծում եմ, դա դժվար կլինի, բայց առայժմ հաճույք եմ ստանում ֆուտբոլից»,- ասել է նա:
Կրիշտիանու Ռոնալդուն Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 14 խաղի է մասնակցել: Պորտուգալացի հարձակվողը 10 գոլ է խփել և 1 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ