Լեմպարդն՝ «Արսենալի» նկատմամբ հաղթանակի մասին․ Երկրորդ խաղակեսում ամեն ինչ վճռեց ոգին ու կիրքը
Լոնդոնի «Չելսիի» անգլիացի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդն ամփոփել է 2։1 հաշվով կամային հաղթանակը «Արսենալի» նկատմամբ Անգլիայի առաջնության 20-րդ տուրի արտագնա խաղում։
«Առաջին 30 րոպեներին մեր խաղը նման էր մղձավանջի։ Նյարդային էինք, կարծես՝ լեթարգիկ քնի մեջ լինեինք։ «Արսենալին» թույլ էինք տալիս անել ամեն ինչ։ Ես զգացի, որ վաղ փոխարինման կարիք ունենք։ Փոփոխությունը թույլ տվեց մեկ խաղացողով ավելացնել կիսապաշտպանությունը եւ բարձրացնել տեմպը։
Երկրորդ խաղակեսում արդեն գերիշխում էինք։ Լոնդոնյան դերբիում ես կարող եմ ընդունել սխալ փոխանցումը, բայց լեթարգիկ քունը աններելի է։ Ես ասացի այդ մասին խաղացողներին ընդմիջմանը, եւ նրանք խաղացին այնպես, ինչպես պետք է։ Երկրորդ խաղակեսում ամեն ինչ վճռեց ոգին ու կիրքը։
Մենք շարունակում ենք մնալ չորրորդ տեղում եւ ցանկանում ենք հասնել ավելիին»,- Լեմպարդի խոսքը մեջբերում է BBC-ն։
Հաջորդ տուրում «Չելսին» հունվարի 1-ին կհյուրընկալվի «Բրայթոնին»։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը