ՊԵԿ-ն օպտիմալացման լուրջ գործընթաց է սկսել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեն օպտիմալացման լուրջ գործընթաց է սկսել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում ՊԵԿ շուրջ 483 աշխատակիցներ կհայտնվեն գործազուրկի կարգավիճակում: ՀՀ կառավարության վերջին նիստում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը ներկայացրել է իր ղեկավարած հիմնարկում կառուցվածքային փոփոխություններ կատարելու որոշման նախագիծը, ըստ որի՝ փոփոխություններ են նախատեսվում կատարել Կոմիտեի կանոնադրության մեջ և աշխատակազմի կառուցվածքում:
Մասնավորապես, նախատեսվում է լուծարել հարկային (տարածքային) տեսչությունները՝ վերջիններիս փոխարեն ստեղծելով 3 վարչություն և դրանք ներառել Կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կազմում՝ որպես վերադաս հարկային մարմնի ստորաբաժանումներ: Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում նախատեսվում է նաև կրճատել մաքսատների թվաքանակը և դրանք, որպես վերադաս մաքսային մարմնի վարչություններ, նախատեսել Կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վերոնշյալ գործընթացի արդյունքում նախատեսվում է շուրջ 483 հաստիքների կրճատում»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...