Ռուսաստանը բողոքարկում է մարզիկներին որակազրկելու որոշումը
Հակադոպինգային համաշխարհային գործակալությունը (WADA) հայտարարել է, որ ամենայն վճռականությամբ է պաշտպանելու Ռուսաստանի մարզիկներին որակազրկելու որոշումը: Ռուսաստանն այն երեկ պաշտոնապես բողոքարկել է:
Հակադոպինգային համաշխարհային գործակալության դեկտեմբերի 9-ի վճռով Ռուսաստանի մարզիկներին արգելվել է առաջիկա տարիներին մասնակցել խոշոր միջազգային մրցույթներին, այդ թվում՝ Օլիմպիադային, քանի որ, ըստ գործակալության փորձագետների, չնայած նախկինում արդեն մեկ անգամ սահմանված որակազրկման, ռուսաստանցիները վերստին հակադոպինգային ազգային լաբորատորիաներում շարունակել են կեղծել խթանիչների օգտագործումը բացահայտող անալիզների նմուշները:
Ռուսաստանի հակադոպինգային գործակալության (RUSADA) ղեկավար Յուրի Գանուսը երեկ ասել է, որ Ռուսաստանը պահանջված ընթացակարգով համաշխարհային հակադոպինգային գործակալություն է ուղարկել փաստաթղթեր, որոնցով բողոքարկել է ռուսաստանցի մարզիկներին պատժելու որոշումը:
Հակադոպինգային համաշխարհային գործակալության վճռով՝ խոշոր մարզական միջոցառումներին կարող են չեզոք դրոշի ներքո մասնակցել խթանիչներ չօգտագործող «մաքուր» ռուսաստանցի մարզիկները:
Նրանց հաղթանակի դեպքում Ռուսաստանի պետական օրհներգը չի հնչի և պետական դրոշը չի բարձրացվի:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում