Կարեն Խաչանովը հայերեն է պատասխանել հույն թենիսիստի գրառմանը
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովն Instagram սոցիալական կայքի իր էջում շվեյցարացի հայտնի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերի հետ համատեղ լուսանկար է հրապարակել:
Լուսանկարին կից մեկնաբանությունների բաժնում հույն հայտնի թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպիսը հունարեն գրել է «Գեղեցիկ»:
Կարեն Խաչանովն արձագանքել է գործընկերոջ մեկնաբանությանը և որոշել նրան հայերեն պատասխանել:
«Մի գրեք անհեթեթություն իմ նկարների տակ»,- գրառմամբ Խաչանովը պատասխանել է Ցիցիպիսին:
Սպորտային հրատարակությունների փոխանցմամբ` Խաչանովն ու Ցիցիպիսը, այդպիսով, «թրոլինգի» են ենթարկում միմյանց: Նախկինում Ցիցիպիսը կրկին մեկնաբանություններ էր թողել հունարենով, իսկ Խաչանովը խնդրել էր վերջինիս թարգմանել: Այս անգամ, ըստ երևույթին, Կարեն Խաչանովը որոշել է հայերեն տեքստով Ստեֆանոսին վատ վիճակի մեջ դնել:



















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ