Ո՞ր երկրները կտուժեն ծովի մակարդակի բարձրացումից
Մի խումբ ամերիկացի գիտնականներ կանխատեսել են, որ մինչեւ 2050 թ․ ծովի մակարդակն ափամերձ տարածքների մեծ մասում կբարձրանա 10-20 սմ, իսկ ջրհեղեղների հաճախությունը կկրկնապատկվի։ Գիտնականները Scientific Reports ամսագրում հրապարակած հետազոտությունում թվարկել են այն տարածաշրջանները, որոնք մյուսներից շատ կտուժեն այդ երեւույթից։
Ըստ հետազոտողների՝ ամենաշատը կտուժի Կոտ դ՝Իվուարում գտնվող Աբիջանը, նաեւ հնդկական Կոչին ու Մումբաի քաղաքները։ Անբարենպաստ կանխատեսումները վերաբերում են նաեւ կանադական Վանկուվերին, ամերիկյան Սիեթլ, Սան Ֆրանցիսկո, Լոս Անջելես քաղաքներին ու Եվրոպայի ատլանտյան ափերին։
Մասնագետները նման եզրակացության են հանգել՝ օգտագործելով էքստրեմալ նիշերի տեսությունը ու ծովի մակարդակի բարձրացման տեմպի մասին առկա տեղեկությունները։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում