Ալիկ Սարգսյանը Արարատի մարզում ռեյտինգային ընտրակարգով կընդգրկվի ՀՀԿ ցուցակում
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.
«ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որն այսօրվանից կստանձնի ՀՀԿ Արարատի մարզային կառույցի ղեկավարի պաշտոնը, ապրիլին սպասվող ԱԺ ընտրություններում Արարատի մարզում ռեյտինգային ընտրակարգով կընդգրկվի ՀՀԿ ցուցակում:
Մեր հարցին՝ ձեզ արդեն արվե՞լ է ռեյտինգային ցուցակով հանդես գալու առաջարկ, Սարգսյանը պատասխանեց. «Ինձ թվում է՝ կլինի: Ենթադրում եմ, որ կլինի առաջարկ»: Ըստ որոշ լուրերի, Ծառուկյան դաշինքի կազմից այս ընտրություններում Արարատի մարզում ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի նաեւ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը: Ալիկ Սարգսյանը երկար տարիներ լարված հարաբերություններ է ունեցել Աբրահամյանների հետ եւ ըստ երևույթին ընտրությունների ժամանակ նրանց դեմ կաշխատի: «Չկա նման բան, ես այդ մարզում ամբողջ կյանքս աշխատել եւ ապրել եմ»,- ժխտեց նա:»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Դուք շատ շուտով կտեսնեք գործի կարճումը. Ալիկ Սարգսյանը` իրեն առաջադրված մեղադրանքի մասին
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...