Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Քաղաքականություն

«Ժողովուրդ, հասկանո՞ւմ եք՝ ինչ է կատարվում. քաղաքացիական պատերազմի շեմին ենք կանգնած». Սարգիս Գրիգորյան

Դերասան Սարգիս Գրիգորյանի հետ 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում զրուցել ենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ հայտարարությանը միանալու պատճառների, Նիկոլ Փաշինյանին ուղղված իր բաց նամակի, երկրում առկա անհանդուրժողականության մթնոլորտի և այլ հարցերի մասին:

– Պարոն Գրիգորյան, Դուք այն 60 մշակութային գործիչների թվում էիք, որոնք միացել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ հայտարարությանը, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց սոցիալական ցանցերում: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ եք դուք միացել այդ հայտարարությանը։

– Ամենաքիչը 6 կետ կա, որ ինձ համար համոզիչ էր: Առաջին՝ մեր երկրի հեղինակությունը, որ մենք հենց այնպիսի մարդու չենք դատում, այլ նա երկու հայկական պետությունների նախագահն է եղել, երկրորդ՝ Արցախի հերոս, երրորդ՝ ռազմական ու պատերազմական ծանրակշիռ ուղի անցած անհատ: Չորրորդ՝ ինձ համար շատ կարևոր էր, որ մի մարդ, ում վկայի կարգավիճակով կանչեցին Հայաստան, ու համոզված եմ, որ Ռոբերտ Քոչարյանը տեղյակ էր, որ շատ հեշտ է վկայի կարգավիճակից մեղադրյալի կարգավիճակի անցնելու, բայց մարդը եկավ՝ պարզ ճակատով փորձեց պատասխանել հարցերին: Հաջորդը՝ Արցախի երկու նախագահները՝ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, տվեցին իրենց երաշխիքը, որ Ռոբերտ Քոչարյանը չի լքի երկիրը կամ ինչ-ինչ քայլեր չի անի: Եվ ամենակարևորը՝ հումանիզմը: Այս կարևոր քայլերն ինձ համար շատ ծանրակշիռ փաստեր էին, որ ես ստորագրեմ այդ փաստաթղթի տակ:

Մենք անընդհատ խոսում ենք՝ քրիստոնյա երկիր, մարդասիրություն, բայց այդ ամենը պետք է ցույց տանք: Արդեն երկրորդ Նոր տարին է՝ մարդն իր ընտանիքի հետ չի անցկացնում: Թող դատը գնա, եթե մեղավոր կճանաչվի, ի սեր Աստծո, թող կրի իր պատիժը: Դա միայն Ռոբերտ Քոչարյանին չի վերաբերում, այլ բոլորին՝ ով մեղավոր է՝ պետք է կրի իր պատիժը, դա նորմալ է: Բայց մինչ այդ՝ դատը կարող է 7 տարի, 10 տարի ժամանակ գնալ, թող գնա, գա, իր դատավարությանը մասնակցի: Ինձ մոտ համոզմունք կա, որ Ռոբերտ Քոչարյանը ո՛չ կփախչի, ո՛չ հետ կկանգնի այդ ամենից:

– Ասում են՝ ազդեցություն կունենա գործի վրա:

– Ես չեմ կարծում: Ես կարծում եմ, որ բոլոր լծակներն իշխանության ձեռքին են, բոլոր ինֆորմացիաներն իրենք կարող են մանրակրկիտ ստուգել, ու կարծում եմ՝ հավանականությունը 1 տոկոս կլինի, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է խոչընդոտել:

– Այդ հայտարարությանը միանալու առաջարկն ինչպե՞ս է եղել, տեքստին ամբողջությամբ ծանո՞թ եք եղել․ հարցնում եմ, որովհետև սոցիալական ցանցերում ձեր դեմ սկսված հարձակումներից հետո այդ հայտարարությանը միացած որոշ գործիչներ նշեցին, թե բովանդակությանը ծանոթ չեն եղել։

– Նախ՝ ես երբեք ոչ մի կուսակցության չեմ պատկանել, ոչ մի կուսակցության շահերը չեմ պաշտպանել, ես քաղաքացի եմ եղել, որը գնահատել է այս կամ այն կուսակցության լավ արարքները և քննադատել այն արարքները, որոնք, ըստ իս՝ իբրև քաղաքացի, չի բխում քաղաքացու շահերից: Մարկետում առևտուր էի անում, զանգ հնչեց կնոջս՝ բա գիտեք՝ մենք այս-այս մարդիկ ենք, ցանկություն կունենա՞ք միանալու: Մանոն շատ բարեհամբույր ասաց՝ տեքստը կուղարկե՞ք: Տեքստն ուղարկեցին, մենք ընթերցեցինք և երկուսով միացանք: Ու ես խնդրում եմ՝ տեքստը կարդացեք, հարգելի քաղաքացիներ: Վերնագրերով չի կարելի մարդուն ցեխը գցել:

– Օրերս, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ձեր ինստագրամյան էջում գրել էիք երկրում առկա ատելության մթնոլորտի, դրանից բխող հնարավոր վտանգների մասին և խնդրել էիք վերացնել սևն ու սպիտակը, քանի դեռ ուշ չէ։ Ինչո՞ւ երկրում արմատավորվեց այս ատելության մթնոլորտը, ի՞նչ կապ ունի այստեղ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, որի մասին խոսվում էր հենց այն հայտարարության մեջ:

– Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը սենսացիա էր: Ամեն երկրում չէ, որ նախագահի հանդեպ միանգամից այսպիսի քայլեր են ձեռնարկվում, և դրա շուրջ սկսեց սև-սպիտակն ավելի արմատավորվել: Ինձ մեկ-մեկ հարցնում են՝ սպիտակ վերնաշապիկ կրելը դու ես առաջարկել, հիմա ինչո՞ւ ես ասում՝ սև-սպիտակի են բաժանում: Ո՛չ, ես այսպիսի սև-սպիտակ չեմ ուզել տեսնել, ես ընդհանրապես չեմ ուզել սև տեսնել, ես ուզել եմ, որ ամեն ինչ պայծառ և գեղեցիկ լինի, որ ինչ-որ բան փոխվի այս երկրում, դեպի լավը գնա:

– Ի՞նչ կարող է անել Նիկոլ Փաշինյանը, Դուք նրան էիք դիմել:

– Պետք է վերացնի. Հայաստանի համար մեկ իշխանավորը ի՞նչ կարող է անել, եթե ունի բոլոր լծակները: Ես խոսում եմ՝ որպես քաղաքացի, ովքեր ինձ ճանաչում են՝ գիտեն՝ իմ գործը շիտակ է: Այստեղ խնդիրն այլ է: Ես կարծում եմ, որ սա անվտանգության լուրջ խնդիր է, որովհետև արդեն չափը ահավոր անցնում են, մտնում են ընտանիքներ, երեխեքիս են գրում… Տեր Աստված, այնպիսի խոսքեր են գրում, որ մի պահ ուզում էի վեր կենալ, գնալ ԱԱԾ-ի կողքը նստել, ասել՝ ժողովուրդ, հասկանո՞ւմ եք՝ ինչ է կատարվում, մենք խոսում ենք անվտանգությունից, բայց ներսից իրար կեղեքում ենք, իրար «մորթում», ատում ենք: Գիտե՞ք՝ շատ հրաշալի է, երբ ասֆալտը որակով է և լավ ասֆալտ է արած, շատ կարևոր է, երբ մեր զինվորը քաղցած չէ, շատ լավ է, որ էլի ռազմական տեխնիկա ենք ստանում, բայց պետք է սովորենք առաջինը երկրորդայինից տարբերել:

Ես ամեն ինչ իմ ընտանիքից եմ սկսում. Իմ ընտանիքն իմ պետությունն է, ես էլ իմ ընտանիքի վարչապետն եմ, եթե այս քայլն իմ ընտանիքում անեմ, դա լա՞վ է, թե՞ վատ, ու նոր դա ես վերածում եմ ընդհանուր պետության: Եթե քո տան պատերը ոսկուց են, ամեն ինչ հրաշալի է կառուցված, սառնարանդ լիքն է, բայց տանդ կա ատելություն, դավաճանություն, սիրո բացարձակ բացակայություն, ուրեմն այդ ոսկուց պատերը ոչ մեկի աչքին չեն գալու, այդ ասֆալտը, այդ ամենը ոչ մեկիս պետք չէ, եթե մեր երկրում մեկս մյուսին ատում ենք, հայը հային կեղեքում է: Քաղաքացիական պատերազմի շեմին ենք կանգնած, ուղղակի ժամանակի հարց է, եթե այս ճանապարհով գնանք: