Հեռուստահաղորդավարուհին վիճակախաղով շահումի մասին իմացել Է ուղիղ եթերում և շփոթեցրել հանդիսականներին (տեսանյութ)
Իսպանացի հեռուստահաղորդավարուհի Նատալյա Էսկուդերոն իր արձագանքով շփոթեցրել Է հանդիսականներին, նա չի կարողացել թաքցնել իր հույզերը վիճակախաղով շահումից հետո եւ ճղճղացել Է ուղիղ եթերում, ասելով, որ այլեւս աշխատանքի չի գալու:
Էսկուդերոն ռեպորտաժ Էր վարում իսպանական El Gordo վիճակախաղի արդյունքների ամփոփման վերաբերյալ: Երբ կինն իմացել Է, որ մրցանակ Է շահել, սկսել Է ուրախանալ ու ճչալ՝ չթաքցնելով հույզերը:
Սկզբում Նատալյայի նման բուռն ուրախությունն ստիպել Է հանդիսականներին ենթադրել, որ Էսկուդերոն շահել Է ջեքփոթը, որը հավասար Էր չորս միլիոն եվրոյի: Սակայն ավելի ուշ պարզվել Է, որ հաղորդավարուհին ստացել Է միայն հինգ հազար եվրո: Արդյունքում հանդիսականները քննադատել են կնոջը չարդարացած սպասումների համար:
Հետաքրքրական Է, որ ավելի ուշ Էսկուդերոն ներողություն Է խնդրել իր չափազանց հուզական պահվածքի համար: Կինը դա բացատրել Է նրանով, որ վերջին մի քանի ամիսներին ինքը դժվարություններ Է ունեցել անձնական խնդիրների պատճառով:
Բայց հեռուստահաղորդավարուհին նշել Է, թե չի խաբել, որ չի պատրաստվում աշխատանքի գալ, քանի որ արձակուրդ Է վերցրել, հաղորդել Է Sputnik-ը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...