Իգոր Կոլիվանովը կգլխավորի Երեւանի «Արարատը»
Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչի պաշտոնում կնշանակվի ռուսաստանցի Իգոր Կոլիվանովը, հաղորդում է ռուսական Sport24-ը։
51-ամյա մասնագետի նախորդ ակումբը եղել է Մոսկվայի «Տորպեդոն», որը 2018-2019 թվականների մրցաշրջանի արդյունքում նվաճել է երկրորդ դիվիզիոնի «Կենտրոն» գոտու հաղթողի կոչումը եւ առաջին դիվիզիոնի ուղեգիր։ Կոլիվանովը «Տորպեդոյից» հեռացել էր հունիսին։
ԽՍՀՄ եւ Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է նաեւ Ռուսաստանի Մ-17 եւ Մ-19 հավաքականները, Ռուսաստանի երիտասարդական հավաքականը եւ «Ուֆան»։
Հիշեցնենք, որ «Արարատի» գլխավոր մարզիչի պաշտոնում հոկտեմբերին նշանակվել է ուկրաինացի Վադիմ Լազորենկոն։
Հայաստանի առաջնության 15 տուրից հետո «Արարատը» 27 միավորով չորրորդ տեղում է։ Նունյքան միավոր են վաստակել նաեւ երկրորդ եւ երրորդ տեղերում ընթացող «Արարատ-Արմենիան» ու «Ալաշկերտը»։ Առաջատարը «Լոռին» է՝ 28 միավոր։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ