Երբ շուկայում մոնոպոլիստը զրկվում է իր կարգավիճակից
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում տնտեսվարողները գոհունակությամբ արձանագրում են, որ հսկիչ դրամարկղային մեքենաների համար նախատեսված թղթե ժապավենների գները զգալիորեն նվազել են: Մի քանի ամսվա ընթացքում դրանք էժանացել են երկու անգամ:
Խնդիրն այն է, որ դեռ հեռավոր 2012 թվականին կառավարությունը շրջանակային պայմանագիր կնքեց «Ալեքսերվ» ընկերության հետ այդ ժապավեների մատակարարման համար և այդ «բիզնեսի» մոնոպոլիան հրապարակայնորեն տվեց մեկ ընկերության: Ուշագրավն այն էր, որ «Ալեքսերվը» գրանցված էր նույն այն հասցեում, որտեղ գրանցված էր ՀՀ նախկին ՊԵԿ նախագահ, ապա ֆինանսների նախարար Գագիկ խաչատրյանի հարազատներին պատկանող «Յուքոմ» ընկերությունը:
Ակնհայտ էր, որ «Ալեքսերվը» նույնպես սերտորեն փոխկապակցված է Գագիկ Խաչատրյանի հետ: Սակայն մի քանի ամիս առաջ, Գագիկ Խաչատրյանի ազդեցության նվազմանը զուգահեռ, այդ շուկայում հայտնվեցին այլ ներկրողներ, և ժամանակի ընթացքում այդ ապրանքի գինը շուկայում կտրուկ նվազել է:
Ընդ որում, ինչպես պնդում են տնտեսվարողները, ավելացել է նաև ժապավենների երկարությունը: Սա ցցուն օրինակ է, թե ինչ է լինում, երբ շուկայում որևէ մոնոպոլիստ զրկվում է իր կարգավիճակից: Ցավոք, սա ապամոնոպոլիզացման մի շատ փոքր և եզակի օրինակ է Հայաստանի համար»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...