«Տորպեդոյի» հայտարարությունը՝ ՀՖՖ նախագահի ընտրության վերաբերյալ
«Տորպեդո Երևան» ֆուտբոլային ակումբը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության վերաբերյալ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ:
«Հարգարժան ֆուտբոլային հանրություն, այսօր կայացան ՀՖՖ նախագահի և գործկոմի ընտրությունները: Ավելի վաղ մեր ակումբը հայտնել էր իր դիրքորոշումը, սակայն մեր ակումբի որոշ ներկայացուցիչներ այլ գործելաոճ ընտրեցին:
Ակումբի տնօրեն Հարություն Արմենակյանը, սեփական շահերից ելնելով, «Տորպեդո» ֆուտբոլային ակումբի անունից ՀՖՖ արտահերթ ժողովին գործուղել էր Նորայր Ավագյան անուն-ազգանունով մարդու (լուսանկարի վրա), որը երբևէ չի աշխատել մեր ակումբում և ակումբի հետ ոչ մի առնչություն չունի:
Վերոնշյալ բոլոր գործողությունները կատարվել են ակումբի ղեկավարության մեջքի ետևում` ընտրությունների ընթացքի վրա ազդելու նպատակով: Վերոնշյալ անձնավորության գործողությունները նախապես պլանավորված էին հետաքրքրված անձանց կողմից: Սա պարզապես խարդախություն է, որին տրվել է «Տորպեդոյի» տնօրենը` օգտվելով կասկածելի իրավաբանի խորհրդատվությունից և ստորագրելով անհրաժեշտ փաստաթղթեր:
«Տորպեդո» ֆուտբոլային ակումբն այն կարծիքին է, որ Հարություն Արմենակյանին խաբել են և շատ շուտով կհայտնի իր դիրքորոշումն այս հարցով: Միևնույն ժամանակ, կոչ ենք անում համապատասխան մարմիններին ի գիտություն ընդունել այս հայտարարությունը` մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով:
«Տորպեդո» ֆուտբոլային ակումբը շնորհավորում է Արմեն Մելիքբեկյանին` ՀՖՖ նախագահ ընտրվելու կապակցությամբ և մաղթում է ծրագրերի իրականացում նոր պաշտոնում»,- ասված է «Տորպեդոյի» տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվել էր ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, որը ստացել էր 13, Վանաձորի «Լոռի» ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը՝ 7 ձայն։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում