Զիդան․ Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի եւ «Աթլետիկի» հետ առաջիկա դիմակայության մասին։
«Հարգում եմ Գվարդիոլային եւ ֆուտբոլիստի, եւ մարզիչի կարգավիճակում։ Ես նրան համարում եմ աշխարհի լավագույն մարզիչը։ Իհարկե, հավանում եմ հանդիպել նրա հետ եւ խաղալ նրա ղեկավարած թիմերի դեմ։
Ինչ վերաբերում է «Աթլետիկի» հետ դիմակայությանը, ապա մենք պատրաստ ենք ցուցադրել լավ խաղ։ Հերթական հանդիպումն է, հերթական փորձությունն է։ Տարվա վերջին խաղն է եւ պետք է 100 տոկոսով դրսեւորենք մեզ»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» կհանդիպեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում։
Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի «Ռեալ» - «Աթլետիկ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում