Ապօրինություն է. Սուրեն Բաղդասարյանը`ՀՖՖ-ի կողմից իր հավատարմագրումը մերժելու մասին
Ինձ մեյլով հայտնել են, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է իմ հավատարմագրումը՝ դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների ընտրություններին մասնակցելու համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը:
«Պատճառաբանությունն այնպիսին էր, որ ես, իբրև խանգարել եմ ֆեդերացիայի միջոցառումներին և անհարգալից ելույթներ եմ ունեցել ֆեդերացիայի ղեկավարների մասին»,-ասաց նա:
Հարցին, թե իր կարծիքով ինչն է խնդիրը, ինչո՞վ է պայմանավորված այս ամենը, Սուրեն Բաղդասարյանն ասաց. «Դա և՛ իմ անձի դեմ է, և՛ գործունեության դեմ: Ես ներկայացրել եմ թե Մելիքբեկյանը և Նիկողոսյանը ինչ անձնավորություններ են, և ասել եմ, որ այս ընտրություններին մեջտեղ եմ եկել, որ ասեմ, որ նրանք ֆեդերացիան ղեկավարելու իրավունք չունեն: Ես գիտեմ, թե նրանք իրենց ճանապարհը ինչպես են հարթել, ինչպես են մարդկանց հասցեին անանուն հոդվածներ եղել, և, դե ֆակտո իրենք են ֆուտբոլային տնտեսությունը ղեկավարել և տապալել, ինչի արդյունքում նման քաոսային իրավիճակ է ստեղծվել: Ես 50 տարի է ֆուտբոլում եմ, սակայն նման վիճակ չի եղել»,-ասաց նա:
Իր հավատարմագրումը մերժելը Սուրեն Բաղդասարյանը մեկ բառով ապօրինություն որակեց:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում