Նոր կադրեր ՌԴ անվտանգության դաշնային ծառայության շենքի մոտ տեղի ունեցած փոխհրաձգությունից (տեսանյութեր)
Ռուսական RT հեռուստաալիքը նոր կադրեր է հրապարակել հինգշաբթի երեկոյան Մոսկվայի կենտրոնում Անվտանգության դաշնային ծառայության շենքի մոտ տեղի ունեցած փոխհրաձգությունից:
Հարևան շենքից արված տեսանյութում երևում է, թե ինչպես է մուգ հագուստով մարդը վազում Ֆուրկասովսկի նրբանցքում գտնվող ԱԴԾ կենտոնական արխիվի երկայնքով, իսկ հետո՝ պտտվում դեպի անկյունը: Տեսանյութում լսվում են կրակոցների ձայները:
Հիշեցնենք, որ անհայտ անձը կրակ էր բացել Մոսկվայի կենտրոնում գտնվող գերատեսչության շենքի մոտ: Տղամարդը գործել է միայնակ, փոխհրաձգության ժամանակ հաջողվել է չեզոքացնել նրան: Միջադեպի հետևանքով սպանվել է հետախուզության մեկ աշխատակից: Տուժել է հինգ մարդ, այդ թվում՝ մի քաղաքացիական անձ. բոլորին ցուցաբերվել է բժշկական օգնություն:
Տեղեկությունների համաձայն՝ կրակ բացած անձը Մոսկվայի 39-ամյա բնակիչ Եվգենիյ Մանյուրովն է: Տեղեկությունը ներկայում պաշտոնապես հաստատված չէ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...