Արգենտինայում ֆուտբոլային խաղը վերածվել է ծեծկռտուքի (տեսանյութ)
Արգենտինացի ֆուտբոլիստ Լուկաս Տորեսը 2 ոտքերով չափազանց կոպիտ սահանկում է կատարել Լուխանի (քաղաքը գտնվում է մայրաքաղաք Բուենոս Այրեսից 68 կմ հեռավորության վրա) առաջնության եզրափակիչ խաղի ժամանակ:
Տորեսի այդ գործողությանն անմիջապես արձագանքել են տուժածի թիմակիցները: Թիմերի ֆուտբոլիստների միջև ծեծկռտուք է սկսվել։
Միջադեպը գրանցվել է հանդիպման վերջին վայրկյաններին, երբ Լուկասի թիմը պարտվում էր 1-4 հաշվով: Ծեծկռտուքի ավարտից հետո հնչել է եզրափակիչ սուլիչը, և թիմերը լքել են խաղադաշտը: Ֆուտբոլիստները հանդերձարան ուղևորվելու ճանապարհին փոխադարձ վիրավորանքներ են հնչեցրել միմյանց հասցեին:
Սա առաջին դեպքը չէ, որ Տորեսը ֆուտբոլային մրցավեճի ժամանակ դրսևորում է ոչ մարզական պահվածք: Նա 2016 թվականին 24-օրյա որակազրկում էր ստացել մրցավարի վրա հարձակվելու համար: Ֆուտբոլիստին այդ ժամանակ վրդովեցրել էր մրցավարի՝ իրեն ցույց տված կարմիր քարտը:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում