Զիդան․ Մենք արժանի էինք հաղթանակի «Բարսելոնայի» հետ դիմակայությունում
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է «Բարսելոնայի» հետ արդյունքը Իսպանիայի առաջնության 10-րդ տուրից տեղափոխված խաղում՝ 0։0։
«Այս խաղում մենք արժանի էինք հաղթանակի, բայց սա ֆուտբոլ է։ Միշտ չեք ստանում այն, ինչ ցանկանում ենք։ Ես գոհ եմ մեր խաղից, շնորհավորում եմ ֆուտբոլիստներին, բայց պետք է լինել ավելի սառնասիրտ։ Երբ ունենում ես շանսեր, պետք է օգտագործես, այն էլ՝ Բարսելոնայում։
«Կամպ Նոու» ստադիոնում խաղալը բարդ է, մենք գոլ չխփեցինք, բայց ստեղծեցինք պահեր, եւ դա է գլխավորը։ Ոչինչ չենք կարող անել VAR-ի հետ»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն։
Սուպերկլասիկոյից հետո «Բարսելոնան» և «Ռեալն» ունեն հավասար քանակությամբ միավորներ (36), սակայն լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ կատալոնական ակումբը գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռեալը» երկրորդ տեղում է:
«Կամպ Նոու» ստադիոնում «Բարսելոնան» ու «Ռեալը» նախորդ անգամ գոլազուրկ ոչ ոքի էին խաղացել 2002 թվականին:
Իսպանիայի առաջնություն, 10-րդ տուր
«Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ»՝ 0:0 (տեսանյութ)


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում