Ով է Արփինե Հովհաննիսյանի ընկերը. Նոր մանրամասներ (տեսանյութ)
Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն ընկեր ունի և նրանք շուտով պատրաստվում են ամուսնանալ։ «Հրապարակին» մի շարք մանրամասներ են հայտնի դարձել, Հովհաննիսյանի ընկերը Արշակ Մնացականյանն է, որը «Աստղիկ» ԲԿ-ում պլաստիկ վիրաբույժ է և պլաստիկ վիրաբուժության գծով փոխտնօրեն։ Արշակն ու Արփինեն առաջին կուրսում միմյանց հետ են սովորել ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետում, կուրսում մոտ 200 ուսանող է եղել, Արփինեն ու Արշակը տարբեր հոսքերում են եղել, առաջին տարում միմյանց չեն ճանաչել։ Իրավաբանականում 1 տարի սովորելուց հետո այդ ֆակուլտետ անվճար ընդունված և տարին գերազանց ավարտած Արշակը թողնում է ֆակուլտետը և ընդունվում է բժշկական համալսարան։ Այժմ նա Աստղիկ ԲԿ-ում տարին քթի մոտ 500 վիրահատություն է անում և համարվում է պլաստիկ վիրաբուժության առաջատար մասնագետ։
Արփինե Հովհաննիսյանն ու Արշակ Մնացականյանը ծանոթացել են միմյանց հետ այս տարվա սեպտեմբերի 28-ին՝ կուրսի 15-ամյակի առթիվ կազմակերպված երեկույթի ավարտին։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Արշակը պատրաստվում է Ամանորին ամուսնության առաջարկ անել Արփինեին։ Արփինե Հովհաննիսյանի 36 -ամյակին Արշակ Մնացականյանն ու Արփինե Հովհաննիսյանը հայտարարել են, որ պաշտոնապես ընկեր և ընկերուհի են և հանդիպում են միմյանց հետ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...