Կազանում տուգանել են Ձմեռ պապիկի, որի սահնակը «քաշում» էր Mercedes-ը (տեսանյութ)
ՌԴ Կազան քաղաքի կենտրոնում ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են Mercedes մակնիշի ավտոմեքենա, որն իր հետևից քարշ էր տալիս սահնակ, որի վրա նստած էր Ձմեռ պապիկ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ և՛ մեքենայի վարորդի, և՛ Ձմեռ պապիկի նկատմամբ կազմվել է 6 արձանագրություն՝ երթևեկության միջոցի վտանգավոր վարման համար:
«Քաղաքի կենտրոնում նկատվել է ավտոմեքենա, որը քաշում էր սահնակը՝ Ձմեռ պապիկի հետ միասին, որն էլ տեսագրում էր իր ճանապարհը սմարթֆոնով: Նշված մեքենան և սահնակը 1997 թվականին ծնված Ձմեռ պապիկի հետ միասին կանգնեցվել են ոստիկանների կողմից»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է նաև, որ մեքենայի վարորդը և երիտասարդ «պապիկը» տուգանվել են 13,5 հազար ռուբլով:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...