Գվարդիոլա․ Ես հիանում եմ Զիդանով, երազում էի խաղալ նրա կողքին
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքների մասին։ «Քաղաքայինների» մրցակիցը Մադրիդի «Ռեալն» է։
«Սա հատուկ պահ է, քանի որ Զիդանը լավագույններից մեկն է։ Ես երազում էի խաղալ նրա կողքին, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ։ Ես նրա հետ քիչ եմ շփվել, բայց տպավորություն է, որ նա անհավանական մարդ է։ Ես հիանում եմ նրանով, հաճելի կլինի դարձյալ նրան տեսնելը։
«Մադրիդը» այս մրցաշարի արքան է։ Մեզ անհավանական փորձություն է սպասվում։ Կփորձենք պատրաստվել այս հանդիպմանը որքան հնարավոր է լավ ձևով։ Տեսնենք, թե ինչ վիճակում կլինի «Ռեալը» փետրվարին և ինչ վիճակում կլինենք մենք։ Այս իրավիճակում նրանք մեզնից ավելի փորձառու են, սակայն միշտ ուզում ենք լավ հանդես գալ այս մրցաշարում։ Մեզ համար սա անհավանական փորձ է, վստահ եմ, որ մենք երկու շատ լավ խաղ կանցկացնենք»,-Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին Մադրիդում։ Պատասխան հանդիպումը մարտի 17-ին է Մանչեսթերում։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում