Զիդան․ Մեր թիմը գերազանց մարզավիճակում է
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նախախաղային ասուլիսում խոսել է «Բարսելոնայի» հետ առաջիկա դիմակայության մասին։
«Մեր թիմը գերազանց մարզավիճակում է, մենք լավ ենք խաղում վերջին շրջանում, գոհ ենք մեր արածից։
Մենք չենք մտածում հանդիպման շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Պետք է կենտրոնացնենք մեր էներգիան, որպեսզի լավ պատրաստվենք խաղին։ Ես ոչ մի բանի մասին չեմ անհանգստանում։ Բոլորս ուրախ ենք, որ կարող ենք դառնալ այս դիմակայության մասնակից։ Ես հիշում եմ իմ զգացողությունները, երբ ինքս էի խաղում Էլ Կլասիկոյում։
Մրցավարը պետք է լինի հանգսիտ, իսկ մենք պետք է թույլ տանք նրան կատարել իր աշխատանքը»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն։
Իսպանիայի առաջնության 10-րդ տուրից տեղափոխված «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ