Սկանդալներում հայտնված ավագանու անդամը հարցերի չի պատասխանում․ տեսանյութ
Վերջերս սկանդալային արտահայտություններով հանդես եկող Երեւանի քաղաքապետարանի ավագանու անդամ Նուարդ Վարդանյանն այսօր հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։
Հիշեցնենք՝ նա այն ավագանու անդամն էր, որը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, ապա հեռացրել էր այս գրառումը․ «Սա ձեզ համար 90-ականները չի, որ մարդ սպանեք շքամուտքի մոտ ու կոծկեք ձեր կերած բողկերը: Ես որպես 90-ականների երեխա, ով էդ սարսափի մեջ է մեծացել՝ թույլ չեմ տալու, որ զարմուհիս ու մնացած մեր երեխաները դա ապրեն: Անհրաժեշտության դեպքում հատ-հատ բոլորիդ ականջները կծամեմ»:
Լրագրողները նրանից հետաքրքվեցին՝ «ականջ ծամելու» նախադեպ եղե՞լ է, ինչից հետո ասաց՝ հոգնել է այդ գրառումից, ապա ավելացրեց՝ հարցերի չի պատասխանում։
Նշենք նաեւ, այս ավագանու անդամին անդրադարձել էր նաեւ Սյուզան Սեդրակյան անունով մոդելը, որ գրել էր, թե Վարդանյանը մոտ հարաբերություններ է ունեցել Սաշիկ Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի հետ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...