Էյֆորիան իջնում է, մարդկանց աչքերը բացվում է (տեսանյութ)
Այն էյֆորիան, որը կար եւ թույլ չէր տալիս ընկալել վտանգները, իջնում է, մարդկանց աչքերը բացվում է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, «Ադեկվադ դիսկուրս» կլոր սեղան– քննարկման ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը։
Կարեն Բեքարյանը առաջարկում է ոչ խորհրդարանական ուժերի հետ ամենօրյա աշխատանք տանել. «Պատասխանատվությունը՝ թեկուզ չլինելով իշխանություն կրո՞ւմ են։ Խորհրդարանական ուժը ի՞նչ կարգի պատասխանատվություն կարող է ունենալ, անգամ չլինելով իշխանություն՝ գիտակցո՞ւմ են եւ գործո՞ւմ են՝ առավել քան արտակարգ է, գիտակցո՞ւմ են եւ չեն գործո՞ւմ, մտածելու տեղիք է տալիս հետագայի համար։ Ինչպես նաեւ ուղղակիորեն աշխատանք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ»։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ ասաց, երբ ՀՀԿ-ն հեռացել է իշխանությունից, գործող իշխանությանը թողել է Արցախյան բանակցության վերաբերյալ նախագիծ. «Կա այդ նախագիծը, ո՞վ է դա օգտագործելու։ Այսօր այս ամբողջ ֆոնի վրա բանակցային գործընթացի տապալմանը մենք խոսեցինք սխալ սլացող մեքենայի շարժիչը տուրբո դնելու մասին, մի հատ հասկանանք՝ ում ձեռքն ենք տալիս այդ պայմանագիրը, այսօրվա մեր վարչապետի՞, որը չգիտի՝ ինչ է անում, թե՞ Արցախի Աստված չտա վաղը ընտրվելիք իր կամակատար ղեկավարի։ Ձուկը գլխից է հոտել։ Մարդ, որը չի հասկանում բանակցային գործընթացից, ավելի տարրական եւ պրիմիտիվ բան, որ սա՞ է։ Մարդ, որը ղարաբաղյան կողմում լոբբիստական աշխատանք է տանում հլու հնազանդ կամակատար ղեկավարներ ընտրելու համար»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...