Ֆորմուլա-1․ Հեմիլթոնը՝ տարվա լավագույն մրցարշավորդ
Ֆորմուլա-1-ի թիմերի ղեկավարների քվեարկության արդյունքում, տարվա լավագույն մրցարշավորդ է ճանաչվել «Մերսեդեսի» ներկայացուցիչ, բրիտանացի Լյուիս Հեմիլթոնը, որը 6-րդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը։
Քվեարկությունում երկրորդ տեղն է գրավել «Ռեդ Բուլի» մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը, երրորդը «Ֆերարիի» ներկայացուցիչ Շառլ Լեկլերն է, հայտնում է Ֆորմուլա-1-ի պաշտոնական կայքը։
Գաղտնի քվեարկությունում յուրաքանչյուր ղեկավար ներկայացրել է տասնյակի իր տարբերակը։ Միավորների հաշվարկը եղել է Ֆորմուլա-1-ում գործող համակարգով։ Առաջին տեղի համար տրվում է 25 միավոր, 10-րդ տեղի համար՝ 1 միավոր։
Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես»)՝ 169 միավոր
Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ»)՝ 146
Շառլ Լեկլեր («Ֆերարի»)՝ 124
Վալտերի Բոտաս («Մերսեդես»)՝ 68
Սեբաստիան Ֆետել («Ֆերարի»)՝ 58
Ալեքս Ալբոն («Տորո Ռոսո»/«Ռեդ Բուլ»)՝ 57
Կարլոս Սայնս կրտսեր («Մաքլարեն»)՝ 55
Դանիել Ռիկարդո («Ռենո»)՝ 49
Ջորջ Ռասել («Ուիլյամս»)՝ 41
Լանդո Նորիս («Մաքլարեն»)՝ 38


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում