Մեսին շրջանցեց Ռոնալդուին Լա Լիգայում ձևակերպած հեթ-տրիկների քանակով
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնան» Իսպանիայի Լա Լիգայի 16-րդ տուրում սեփական հարկի տակ 5-2 հաշվով առավելության է հասել «Մալյորկայի» նկատմամբ:
Կատալոնական թիմի հարձակվող Լիոնել Մեսին դարձել է հեթ-տրիկի հեղինակ: Մեկական անգամ հաջողության են հասել Անտուան Գրիզմանը և Լուիս Սուարեսը:
Այդպիսով, արգենտինացին շրջանցել է «Յուվենտուսի» ներկայիս հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին Լա Լիգայում ձևակերպած հեթ-տրիկների քանակով: Այս մասին հաղորդում է OptaJose-ն: Մեսիի ակտիվում գրանցված է 35 հեթ-տրիկ, մինչդեռ պորտուգալացին Մադրիդի «Ռեալում» ելույթների ժամանակ 3-ական գոլ էր խփել 34 մրցավեճում:
Հիշեցնենք՝ Ռոնալդուն «Արքայական ակումբում» հանդես է եկել 2009-2018թթ․, ինչից հետո տեղափոխվել Ապենինյան թերակղզի:
Մեսին Իսպանիայի Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 12 գոլի ու 5 արդյունավետ փոխանցման հեղինակ:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում