Ռոնալդուն հաշվել է, թե քանի «Ոսկե գնդակ» է կորցրել
Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարծիք է հայտնել, որ կարող էր ևս երկու «Ոսկե գնդակ» ստացած լիներ, եթե Իտալիա տեղափոխված չլիներ:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն` հղում անելով ABC-ին, պորտուգալացին Մադրիդի «Ռեալ»-ից իր նախկին թիմակցի հետ զրույցում ափսոսանք է հայտնել «Յուվենտուս» տեղափոխվելու համար: Ռոնալդուի կարծիքով՝ աշխարհում ոչ մի թիմ չունի այն հեղինակությունը, որը վայելում է «Ռեալ»-ը:
Ռոնալդուն նշել է, որ 2018-ին և 2019-ին ինքը պետք է ստանար «Ոսկե գնդակը»: Իսկ իր «կորցրած» մրցանակները բաժին են հասել Լուկա Մոդրիչին («Ռեալ») և Լեո Մեսսիին («Բարսելոնա»):
Հիշեցնենք, որ Ռոնալդուն իտալական ակումբ է տեղափոխվել 2018-ին: Վերջինս իր կարիերային ընթացքում արժանացել է 5 «Ոսկե գնդակի»: Իսկ Մեսսին, այս տարի ևս արժանանալով աշխարհի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսին, մեկ «Ոսկե գնդակով» շրջանցեց նրան:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում