Պուտինը Գերմանիայից ժամանած գործարարների հետ հանդիպման ժամանակ գերմաներեն է խոսել (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից ժամանած գործարարների հետ գերմաներեն է խոսել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Երբ ՌԴ առաջնորդը սկսել է իր բացման խոսքը, մասնակիցներից մեկի մոտ համաժամանակյա թարգմանության հետ կապված խնդիր է առաջացել: Վերջինս դիմել է նախագահին, որն էլ արագ արձագանքել է` անցնելով գերմաներենին:
«Ոչինչ, հետո…Ոչ մի հետաքրքիր բան չեմ ասի»,- գերմաներենով կատակել է նախագահը: Փոքր-ինչ սպասելուց հետո, նա կրկին արդեն ռուսերենով շարունակել է բացման ելույթի խոսքը:
Ելույթի հենց սկզբում Պուտինը գերմաներեն է խոսել նաև հանդիպման մասնակիցներից մեկի հետ:
Հիշեցնենք, որ հանդիպման ընթացքում կողմերը հույս են հայտնել, որ Փարիզում դեկտեմբերի 9-ին նշանակված «նորմանդական քառյակ» ձևաչափով հանդիպումով Ուկրաինան կմոտենա խաղաղության հաստատմանը, և ԵՄ-ն կչեղարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Հանդիպման ընթացքում ՌԴ նախագահը շոշափել է նաև «Հյուսիսային հոսք-2» գազատարի թեման:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...