«Օտարերկրացի ներդրողը պետք է առավոտն արթնանա, իրիկունը չամադաններով փողերը բերի Հայաստա՞ն». Փաշինյան. Տեսանյութ
«Հայաստանում օտարերկրյա ներդրումները կազմել են 2.2 միլիարդ դոլար, աճը նախորդ շրջանի համեմատ կազմել է 27 տոկոս, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 456 միլիոն դոլար, աճը՝ 15 տոկոս։ Հիմա բավարարո՞ւմ է մեզ արդյոք ուղղակի ներդրումների թիվը, ո՛չ, կա՞ սրա հետ կապված պրոցես, իհա՛րկե կա»: այս մասին այսօր 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բա օտարերկրյա ներդրողը որը գալիս է Հայաստան, ինչի՞ն է նայում. նայում է առաջինը Moody’s-ի, Fitch-ի, եվրոբոնդերի վարկանիշներին. բոլոր առումներով ՀՀ-ի վարկանիշն աճում է։ Օտարերկրացի ներդրողը պետք է առավոտն արթնանա, իրիկունը չամադաններով փողերը բերի Հայաստա՞ն։ Հետևում են, չէ՞, պրոցեսներին, և սա է, որը բերելու է օտարերկրյա ներդրում»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ, իհարկե, իրենք ավելի լավ արդյունքներ են ցանկանում, և դրա համար պետական բյուջեի եկամուտները հեղափոխական ծավալներով ավելացրել են։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...